24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երեխաների բնականոն կյանքը խաթարված է, ծնողները անելանելի դրության մեջ են»․ Շրջափակված Արցախում մայրերը երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց

Փաստաբան Անուշ Շահրամանյանը շրջափակված Արցախից լուսանկարներ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ տեղեկացնելով՝ արցախցի մայրերը ակցիա են կազմակերպել՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա։

«Արցախի շրջափակման 29-րդ օրը.

Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով երեխաների բնականոն կյանքը խաթարված է, իսկ ծնողները անելանելի դրության մեջ են հայտնվել:

ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար»,- գրել է Անուշ Շահրամանյանը ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ