16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ քաղաքական դաշտի 90%+ ավելի տեղը աղբամանումա. Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.
 
«ՀՀ քաղաքական դաշտի 90%+ ավելի տեղը աղբամանումա։ Իշխանական, թե ընդդիմադիր, թե ընդդիմության ընդդիմություն։
Ռուսամետ ու արևմտամետ քաղաքական մոմիկներ, իրենց քաղաքական առաջնորդին սեփական հորից շատ սիրող արջի ծառայություն մատուցող զոմբիներ, ընդդիմության և իշխանության վրա փող աշխատող շառլատաններ, իրանց մեծ քաքի տեղ դնող ճանճի ծրտվածներ, մեկի սայթաքմանը սպասող դժբախտ շակալներ, պատմության մեջ ճիշտ մնալու մոլուցքով տառապող անգործներ, կենաց ասող, բայց զինվորին մի հատ տուլիկ չուղարկած ֆեյք հայրենասերներ, քաղաքական գործիչ երևակայող գործիքներ… և այսպես շարունակ։
 
0 միտք, իսկ դրա փոխարեն անսահման պաթոս, գաղջ, ատելություն ու չարություն, նախանձ ու մաղձ..։
Պարտությունը միայն տարածքի կամ մարդու կորուստ չի։ Պարտությունը ավելի խորնա։ Հայագիտության առաջին էջերի պղծումից, մինչև մեր օրեր։ Պատմության ձևախեղում, հարաբերական լավ և վատ արքաների և արքունիքների ներկայացում, տասնամյակներով ազգից ժողովուրդ սարքելու դեմ կիրառվող գործիքակազմի բացակայություն, ինստիտուտների որոշ դեպքերում անգործություն, իսկ որոշ դեպքերում էլ ոչ բավարար դիմադրություն։
Մենք պարտվել ենք ու շարունակում ենք պարտվել։ Պարտվել ենք ինքներս մեզ չճանաչելով, մեր ինքնությունից, պատմությունից, նախկին ներկա և ապագա գոյությունից տեղյակ չլինելով։
 
Պատմության դաժան, բայց տրամաբանական անիվը շրջելու համար տասնամյակներ են պետք լինելու, գիտական և ծանր աշխատանք, որը կարող է լինել դաժան, ցավոտ և զոհաբերություններով լի, բայց դա դեռ պետք է սկսել մի օր…։
Մենք ունենք պոտենցիալ, պետք է լսել պարզապես։ Լսել մասնագետների, գիտնականների, հայրենիքում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր այս աղմուկի մեջ չեն խոսում, քանի որ… պատճառները շատ են…»։
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ