19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային միասնությունն անհրաժեշտություն է. Արմեն Նավասարդյան

ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանի ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.
 
«Բավականին բարձր աղքատության մակարդակ ունեցող Հայաստանում ոմանք աղքատ լինելու և Փաշինյանին սատարելու միջև զուգահեռներ տանելով և մարդկանց զայրույթը բորբոքելով` իրականում սնում են Փաշինյանի իշխանության կյանքը…
Նմանները, ովքեր պատրաստ են մի օր էլ անգամ «սոված լինելը» հանցանք համարել, լավ կլիներ հասկանային, որ եթե «իրենց վիճակված է տգետ լինել, ապա պետք է աշխատեն գոնե բարի սիրտ ունենալ»։
Բերձորի փակ միջանցք ունենալով` մենք պետք է մեր աչքերն ավելի լայն բացելով կարողանանք նկատել գոնե մեզ շրջապատող այն կարիքավորների խնդիրները, որոնց դեռևս ոչինչ և ոչ մեկ չի խանգարում օգնել…
Կան աղքատներ, որոնք որոշակի անտարբերությամբ են լցված եղած ու սպասվող պատերազմների հանդեպ, չեն միանում իշխանությունների դեմ պայքարին, որովհետև նրանց բավական է այն պատերազմը, որը նրանց վիճակվել է կրել կյանքում, ներառյալ հանապազօրյա հաց վաստակելու ամենօրյա դժվարին պայքարը…
 
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր նյութապես աղքատ չլինելով, սեփական ստամոքսի մեծությունը հայրենիքի մեծությունից կարևորելով և հոգևոր աղքատությամբ թունավորված լինելով` ներկայիս իշխանությունների մեջ հոգեհարազատ բան են գտել և սկսել նրանց խելահեղորեն մեծարել…
Ազգային միասնությունն անհրաժեշտություն է, բայց այսօր, այս իրավիճակում վերջիններիս հետ միանալը կվերածվի թշնամու առաջ ծնկելու համընդհանուր արարողության…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ