19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախից զանգ ստացա պատերազմի մասնակից, զինվորական Արթուրից…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախից զանգ ստացա պատերազմի մասնակից, զինվորական Արթուրից, ով մանկահասակ երեխա ունի։

«Շարմազանով ջան, շնորհավորում եմ ձեր նոր տարին, սրտանց ցանկանալով ձեր ընտանիքին ամենալավն ու բարին, մեր երկրին էլ խաղաղություն լինի։

Սաղ լավ ա լինելու։
Չենք կոտրվելու։

Դուք ձեզ լավ նայեք»։

Հ.Գ. Արթուրն ու արցախցիները շրջափակման մեջ են, բայց ավելի ազատ են, ձիգ են, պինդ են ու ազգային են, քան մենք, որ «թսիկի» նման պատերի տակ իրարից բողոքում ենք՝ արդարացում փնտրելով մեր անճարության ու անգործության համար։

Մեր մի մասն անճարությունից «լացում» է, մի մասն իմ նման «ստատուս» է գրում, էն մի մասն արդեն կառավարության տարբեր օղակներում գործի է նշանակվում/շատ երջանիկ

Մուրադի հայացքով/, մյուս մասն էլ ասում է՝ լավ է լինելու։

Լավ է լինելու, բայց պայքարողի համար։

Հանձնվողի ու իշխանությունների կողքն անդարդ ու տաք անկյուն փնտրողների համար՝ դժվար թե»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ