29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն Ադրբեջանում խոստացել է

image_5476

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման հաստատմանը հաջորդել են սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի ինտենսիվ հարցերը` Լեռնային Ղարաբաղի վրա շարունակվող հարձակումների եւ Ջուղայի հայկական եկեղեցու ավերման խնդիրների վերաբերյալ:

Հարցուպատասխանի  ընթացքում Մորնինգսթարը հավաստիացրել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ եւ ադրբեջանական կառավարության ամենաբարձր օղակներին կհորդորի հարգել հրադադարը: Նման կոչով  Մորնինգսթարին է դիմել սենատոր Բոքսերը, ով ընդգծել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան դառնալով` Մորնինգսթարը պետք է օգտագործի իր պաշտոնը ՀՀ-ի եւ ԼՂ-ի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիվ գործողություններին եւ սպառնալիքներին արձագանքելու եւ հակադարձելու համար, ինչպես նաեւ հետաքննություն անցկացնել Ջուղայի գերեզմանատան ավերման վերաբերյալ: Բոքսերը դա բնորոշել է որպես “կրոնական ազատությանը հասցված վիրավորանք”: Մորնինգսթարն ընդգծել է հայկական մշակութային կրոնական վայրերը հարգելու անհրաժեշտությունը:

Երբ սենատոր Բոքսերը մեջբերել է Ալիեւի այն հայտարարությունը, որում նա ասել էր, թե “Ադրբեջանի գլխավոր թշնամին ողջ աշխարհի հայությունն է”, Մորնինգսթարը հայտարարել է, որ ինքը փաստարկներ կներկայացնի առ այն, որ նման անպատասխանատու արտահայտություններն անընդունելի են: Նա նաեւ նշել է, որ կհորդորի Ադրբեջանի կառավարությանը զսպվածություն ցուցաբերել  հայտարարություններում` իր ժողովրդին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստելով:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ