25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, ռուս խաղաղապահներն էլ՝ Արցախում

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում,իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախում։
Մի բան հստակեցնենք.

Ռուս խաղաղապահներն Արցախ հրավերով կամ որեւէ մեկի թույլատրելով չեն եկել։

Եթե այդ պահին ռուս խաղաղապահները չգային, ադրբեջանցիները գրավելու էին Արցախի մնացած մասն ու Հայաստանի հարավային մասը։

Կասկածո՞ւմ եք։
Մի կասկածեք, փաստերով կապացուցեմ։

Նույն Նիկոլն ուներ այդ մտահոգությունը։

Ու կրկնակի զավեշտ է, որ Նիկոլն ու իր թիմն են խոսում ՌԴ-ի դեմ։

Այսօր միակ պետությունը ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն է՝ դեմ լինելով Արցախի փոխանցմանն Ադրբեջանին։

Հերիք է բամբասեք ու բողոքեք ՌԴ-ից։

ՌԴ-ն ավելի շատ է պաշտպանել Արցախի ու հայության շահը, քան ՀՀ «իշխանությունները»։

Հետեւաբար՝ խելոք լռվեք ձեր տեղերում ու թուրքական օրակարգ հերիք է առաջ քաշեք։

Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, ռուս խաղաղապահներն էլ՝ Արցախում։

Անժամկետ։

Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ