19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Աննա Հակոբյանը փաստացի պատերազմ է հայտարարում ՀՀ քաղաքացիներին». Հենրիխ Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանի համար բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ իշխանությունն ինչի՞ համար է, եթե անգործունակ է, եթե երկիրը հասցրել է այս իրավիճակին, իրենք ինչի՞ համար են պետք, որ ի՞նչ ֆունկցիա կատարեն, ավելի վատացնե՞ն այս ծայրահեղ ծանր իրավիճակը: Մենք կանգնած ենք նոր պատերազմական գործողությունների առաջ, չունենք ոչ մի անվտանգային համակարգ, էլ ի՞նչ պետք է անեն: Փաշինյանի համար բոլորը մեղավոր են, բոլորը խնդիր են, բայց ինքը մեղավոր չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ նկատելով, որ ուղիղ տեքստով իշխանություններն Արցախում ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ռազմավարական դաշնակից ՌԴ-ին:

«Այսօր մենք ունենք ոչնչացված դիվանագիտական հարաբերություններ: Իշխանության գալուց հետո Փաշինյանը որդեգրեց այնպիսի հռետորաբանություն, որ այլևս հնարավոր չլինի արցախյան բանակցային գործընթացը շարունակել: Գնացին պատերազմի, ստորագրեցին կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի 9-րդ կետով ռուսական սահմանապահները պետք է վերահսկեն ապաշրջափակվող ճանապարհները: Փաշինյանի բանակցությունների արդյունքում ճանապարհը դարձավ միջանցք: Որ մեզանից միջանցք են պահանջում՝ դա Փաշինյանի վարած քաղաքականության, նրա տված խոստումների արդյունքն է: Մենք չգիտենք՝ Փաշինյանն արդյո՞ք խոստացել է միջանցք, թե՞ ոչ, փակ դռների հետևում ի՞նչ պայմանավորվածություններ ունի»,- նկատեց նա:

Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ հայ ազգը պետք է համախմբվի մեկ հստակ օրակարգի շուրջ. «Այդ օրակարգն է՝ Փաշինյանին հեռացնել իր աթոռից, և ապահովել ազգային ուժերի կառավարության ձևավորումը»:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ակտիվությանը և ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որը շատերը որակեցին՝ որպես արցախցիների հետ տեղի ունեցողի վրա չարախնդալ: Դանիելյանը մասնավորապես նշեց. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փաստացի պատերազմ է հայտարարում ՀՀ քաղաքացիներին այն մտքով, որ՝ թողեք մենք ուրախանանք, դուք երեխաներով եք փորձում հարցեր լուծել: Դա ասում է մարդ, ով ամուսնու և փոքր դստեր հետ մեկնել է ՌԴ: Նրանց մանիպուլյացիաներին, պոպուլիզմին վերջ է գալու: ՀՀ քաղաքացին մի օր բացելու է իր աչքերը և տեսնի, թե ինչ են իրականում Փաշինյանն ու իր ընտանիքը, Փաշինյանն ու իր թիմը կազմակերպել հայ ժողովրդի գլխին: Նրանք բոլորը հասկանալու են, որ այդ մարդիկ սեփական օրակարգն են սպասարկում, որը ոչ մի աղերս չունի ՀՀ և Արցախի անվտանգությունն ապահովելու հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ