25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հարսնաքարի” գործով 7 ձերբակալված. Հայաստանի ոստիկանապետ

“Հարսնաքար”  ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արդեն կա 6 ձերբակալված, իսկ 7-րդ-ին ՀՀ ոստիկանությունը կձերբակալի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում: 7-րդ-ի նկատմամբ կասկածը եւս հիմնավորված է:

Մնացածը հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում”,- ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 20-ամյակի առիթով կազմակերպված շքերթից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նրա խոսքով` կապ չունի սեփականատերը ով է, եւ կանխակալ վերաբերմունք չի լինելու:

“Մենք գնում ենք երեւույթների եւ ոչ անձերի հետեւից, Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատերն է եւ հաստատ իմացեք, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը եթե որեւէ մեղք տեսնի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից օրենքի առջեւ պետք է պատասխան տա”,-ասել է Գասպարյանը:

“Աստված մեզ մեր արդարությամբ թող դատի, իսկ մեզ կասկածողներին՝ ողորմա ու ների”,-իր խոսքն է եզրափակել Հայաստանի գլխավոր ոստիկանապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ