25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Միջազգային հանրության արձագանքը բավարար կհամարեմ, եթե դա հանգեցնի շրջափակման ամբողջական վերացմանը, կանխարգելի Ադրբեջանի նոր հանցագործությունները»․ Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը

Քանի դեռ Արցախի մուտքը փակ է, ապա ՄԱԿ-ի գրասենյակի մուտքն էլ պետք է փակ լինի՝ իմ նստացույցի պատճառով, լրագրողների հետ զրույցում ասաց արդեն վեցերորդ օրը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույցը շարունակող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա կարծիք հայտնեց, որ բողոքի ակցիաները, նստացույցներն ու այլ նմանատիպ միջոցառումները միջազգային կառույցների ուշադրությունը Արցախում խորացող աղետի, դրա հեղինակների գործողությունների վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու, նաև միջազգային հանրության հստակ գնահատականներին հասնելու հավելյալ գործիք են։

«Միջազգային հանրությունից արձագանքներ կան, բայց նրանց ջանքերն անբավարար են, պետք է գործնական քայլերի գնան։ Եթե Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ չկիրառվեն, Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքը և շարունակելու է ավելի մեծ հանցագործություններ իրականացնել Արցախի ժողովրդի նկատմամբ։ Միջազգային հանրության արձագանքը բավարար կհամարեմ, եթե դա առաջին հերթին հանգեցնի շրջափակման ամբողջական վերացմանը, երկրորդ հերթին՝ կանխարգելի նմանատիպ նոր հանցագործությունների կրկնությունը»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

Նա հիշեցրեց՝ միջազգային հանրության պարտավորությունն է կանխել նմանատիպ հանցագործությունները։ Եթե լինեն հստակ արձագանք և Ադրբեջանի նկատմամբ գործնական քայլեր, դրանով ոչ թե լավություն կանեն հայկական կողմին, այլ իրենց պարտականությունը կկատարեն։ Միջազգային հանրության վրա ազդելու իր գործիքակազմը, սակայն, պետք է կիրառի նաև Հայաստանը։

«Հայաստանի Հանրապետությունն այստեղ գլխավոր դեկատարներից է։ Արցախի կառավարությունն էլ իր ունեցած մեխանիզմներով կապեր է հաստատում, լոբբինգ է իրականացնում, տեղեկատվական քաղաքականություն է իրականացնում, բայց, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը, որպես ճանաչված պետություն, ունի միջազգային հարաբերությունների բոլոր գործիքակազմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ում այս հարցը բարձրացնելու»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ