16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ասանժի համար գրավ վճարած մարդիկ կարող են կորցնել իրենց փողը

Էկվադորի իշխանությունները խոստացել են մի քանի օրվա ընթացքում լուծել “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագիրը, ով քաղաքական ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, հաղորդում է “BBC”-ն:

Հունիսի 19-ի երեկոյան Ասանժը հայտնվել էր դեսպանատանը` խախտելով գրավի դիմաց իր ազատ արձակման պայմանները, ինչը քրեական իրավախախտում է համարվում, եւ այժմ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել նրան: Ասանժի համար  մոտ 250 հազար ֆունտ գրավ էին հավաքել նրա կողմնակից հայտնի մարդիկ: Այժմ նրանք կարող են կորցնել իրենց փողը: Նրա կողմնակիցները միայն մեկ ճանապարհով կարող են փորձել ետ բերել իրենց գումարը` հիմնվելով այն բանի վրա, որ Ասանժը չի փորձել թաքնվել, նրա գտնման վայրը հայտնի է եղել:

Եթե Էկվադորի դեսպանատունը որոշի ապաստան չտրամադրել Ասանժին եւ բրիտանական ոստիկանությունը ձերբակալի նրան, ապա նրան ամենայն հավանականությամբ չեն դատապարտի գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանների խախտման համար:

Էկվադորի կառավարությունը հայտնել է, որ ուսունասիրում է Ասանժին ապաստան տալու հարցը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ