19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶՈՒ ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ, բա այսքանից հետո Երեւան էլ կուզի, Սեւան էլ կուզի. Իրավունք

«Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,-անդրադառնալով Արցախում առա իրավիճակին, ասաց Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.

-Նայեք Արցախում ադրբեջանական կողմի ցուցաբերած վարքին և արեք ձեր հետևությունները՝ նրանք, նույնիսկ, հաշվի չեն առնում, որ իրենց ու արցախցիների միջև խաղաղապահ ծառայություն իրականացնող զորք է կանգնած։ Ո՞ր դեպքում սա կարող էր տեղի ունենալ՝ միայն և բացառապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց հենց այսպես դրսևորեին՝ ստոր, դավաճանական վարքով։ Ադրբեջանը հենց սրան էլ սպասում էր։ Այս ամենը դեռ քիչ է, մի բան էլ Հայաստանի իշխանությունները մեջքից հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Հասկանո՞ւմ եք՝ սա, պարզապես, բոլոր տեսակի բանական ընկալումներից դուրս է՝ հայկական Զինված ուժերի ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ,  բա այսքանից հետո Երեւան էլ կուզի, Սեւան էլ կուզի, ինչ՞ից եք զարմանում: Ո՞վ կարող է ինձ համոզել, որ սա հատուկ չի արվում։ 

ԽՍՀՄ գեներալի խոսքերով.

-Պետք է ամրապնդել հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Առաջին նախագահի հաստատումից հետո ժամանակին ՀՀ տարածքում ռուսական անկլավ՝ ռազմաբազան հենց այնպես չի ստեղծվել, այն պոմիդորի պահեստ չէ, այն ոչ միայն ՀՀ անվտանգության ապահովման համար է, այլև ՌԴ–ի։ Կներեք, այդ բազան և սահմանը ստեղծել էինք, որ Թուրքիան չհարձակվի Հայստանի վրա, մորթի ժողովրդին։ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին է պատերազմ սկսել։ Ադրբեջանն էլ չհայտարարված ՆԱՏՕ-ի երկրոդ թուրքական երկին է։ Դուք շրջապատված եք թշամիներով։ Ձեր միակ դաշնակիցը ՌԴ–է, ՀԱՊԿ անդամ էլ է Հայստանը։ Պետք է հստակեցնել` ցանկացած հարաձակում Հայաստանի սահմանի վրա` հարձակում է ՌԴ–ի վրա և ՌԴ-ն պարտավոր է գործողություն իրականացնել։ Եթեդ այսօր թշնամին հարձակվի ՀՀ-ի վրա հավատացնում եմ Ձեզ ոչ մի Ֆրանսիա չի գալու օգնության, դրանք զուր պատրանքներ են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ