20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է ռուսական խաղաղապահ առաքելությանը

«Լազարյան ակումբը» տարածել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր սրվել է. Ադրբեջանն արդեն մի քանի օր է՝ փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։

Ըստ իս, Բաքվի գործողությունները նաև փոխզիջումների գնալու և տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են։

Իմ և միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ