24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանը` ՛՛Հարսնաքար՛՛-ի միջադեպի մասին

“Այն, որ ասում ենք՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, պետք է դա հասկանանք, եւ  մեղավորները պետք է պատժվեն: Չի կարող որեւէ նորմալ, բանական մարդ այդ արարքն արդարացնել”,-այսօր, անդրադառնալով “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, թե նման պահվածք հաճախ դրսեւորում են պաշտոնատար անձանց թիկնազորի աշխատողները, Հրայր Թովմասյանը նշել է.”Այս ոլորտում էական դրական  տեղաշարժ կա : Դուք մի քանի տարի առաջվա՝  թիկնազորներով մեքենաների շարասյուներ այսօր Երեւանի փողոցներում չեք տեսնում: Նման մեկ-երկու միջադեպերն ինձ հուշում են այլ բան: Միգուցե հասարակական սպսարկման օբյեկտներում անվտանգության ապահովման չափորոշիչներ պետք է սահմանվեն, եւ պիտի լինեն ծառայություններ՝ կամ լիցենզավորված,կամ պետության կողմից”:

Հրայր Թովմասյանն ասել է, որ իր տեղակալին արդեն իսկ հանձնարարել է` ուսումնասիրել, թե ինչպիսին է փորձն այդ ոլորտում:  Նախարարի խոսքով, նմանատիպ օբյեկտները` ռեստորանները, սրճարանները, ինչպես նաեւ՝ խանութները,  պետք է անվտանգության որոշակի համակարգեր ունենան, բայց թե  ովքեր պետք է ձեւավորեն այդ համակարգը, ինչ պահանջներ պետք է դրվեն նրանց նկատմամբ, ինչ միջոցառումներ կարող են ձեռնարկել , պետք է հստակ եւ որոշակի լինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ