25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էս երկրի բյուջեն Նիկոլի տան առեւտրի ցուցակն է, երբ ուզում մեջը բան են ավելացնում․ Աննա Մկրտչյան

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունը դեմ արտահայտվեց իշխանությունների՝ եւ՛ ՊՊԾ-ի, եւ՛ Ոստիկանության վերաբերյալ խոհրդարան բերած նախագծերին։ Իշխող ուժը նպատակ ունի ԱԱԾ-ից Պետական պահպանության ծառայությունը հանել ու դարձնել Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթակա կառույց։

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնում, որը ենթադրում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, իսկ ՊՊԾ-ի նախագիծը ներկայացրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արդարադատության 28-ամյա փոխնախարարն անթաքույց պատվանդանի վրա էր դնում իրենց իշխանության օրոք ստեղծված Պարեկային ծառայությունը՝ ստորադասելով Ոստիկանության հնաբնակների եւ այս կառույցի 30 տարիների աշխատանքը։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը MediaHub-ի հետ զրույցում նկատում է՝ այսօրվա արտահերթ նիստը մի քանի հարյուր միլիոնի նոր վարկի մասին է, որ կառավարությունը վերցնում է՝ իր հաճույքները բավարարելու համար։

«Այդ վարկը ոչ մի անմիջական կապ չունի քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետության բարեկեցության հետ։ Նորմալ է, որ 30 տարվա համակարգը ստորադասում են, էդ մարդիկ 30 տարվա հաղթանակն են ստորադասել ու զրոյացրել, 30 տարվա անկախությունն են ստորադասել, իսկ հիմա երկու հայկական պետությունները դարձրել են վարչատարածքային կցորդներ՝ տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների համար, Ոստիկանությունն իրենց համար ի՞նչ է»,-նշեց նա։

Մկրտչյանի խոսքով՝ խորհրդարան բերված մյուս նախագիծը վերաբերում է դատավորների աշխատավարձերի բարձրացմանը․

«Մի երկուսը կա, մոռացել են նրանց աշխատավարձերը բարձրացնեն, պիտի բարձրացնեն։ Երեկ քվեարկել են պետական բյուջեի մասին նախագծի համար, այսօր փոփոխություն են անում։ Այնպիսի տպավորություն է, ասես Նիկոլ Փաշինյանի տան առեւտրի ցուցակն է էս երկրի բյուջեն՝ մոռանում են մեջը մի բան գրեն, հետո ավելացնում են»։

Ընդդիմության կողմից բավականին սուր քննադատությունների արժանացավ Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից անջատելու նախագիծը.

«Մեր երկրում Ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլը էնպես ա հեղինակազրկել, որ կառույցը դարձել է միայն «ախռանիկների» պահոց։ Թե էդ «ախռանիկները» ԱԱԾ-ից են գնալու Նիկոլին, թե՝ Նիկոլից ԱԱԾ-ին, իմ հետաքրքրությունների տիրույթում չէ»,-խոսելով նախագծից՝ ասաց Մկրտչյանը։

Ինչպես «Պատիվ ունեմ»-ը, այդպես էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ արտահայտվեցին հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի փոփոխություններին, որի արդյունքում, ինչպես վերեւում նշեցինք, նախատեսվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել ՀՀ վարչապետին ենթակա մարմին։ Ներկայացված նախագիծը, ըստ “Հայաստան” խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, սուպերվարչապետությունն ամրապնդելուն ուղղված քայլ է եւ հակասում է իշխանության՝ նախկինում հնչեցրած մոտեցումներին.

«ՊՊԾ-ի նախկին վարքագիծը, որ տեսել ենք, հատկապես Փաշինյանի կառավարման շրջանում, կարող ենք արձանագրել, որ հենց իշխանության ձեռքի այն ռազմականացված կառույցն է, որն իրականացնում է թե՛ ընդդիմադիրների, թե՛ քաղաքացիների ահաբեկման կոնկրետ քայլեր»:

Ըստ Մինասյանի՝ Պետական պահպանության ծառայությունը ռազմականացված կառույց է, եւ երբ այս կառույցն անցնի Նիկոլ Փաշինյանի ենթակայությանը, ընդդիմության եւ քաղաքացիների նկատմամբ իրականացնելու է ահաբեկման քայլեր։

«Այստեղ է, որ պետք է հիշել, թե ինչպե՞ս էին դիպուկահարները զենքով ԱԺ շենքի պատուհանից թիրախավորում հանրահավաքների մասնակիցներին»,-ԱԺ ամբիոնից ասաց Մինասյանը՝ անդրադառնալով ՊՊԾ-ն ԱԱԾ-ի վերահսկողությունից հանելու եւ ուղիղ Փաշինյանի ենթակայության տակ դնելու մասին նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լիա Սարգսյան

mediahub.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ