25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կեղծ տոմսեր, միլիոնավոր ծախսեր. ինչ է կատարվում «Մանկական Եվրատեսիլի» շուրջ. Իրավունք

«Ման­կա­կան Եվ­րա­տե­սիլ-2022» եր­գի մրցույ­թը Ե­րե­ւա­նում կազ­մա­կեր­պե­լու հա­մար նա­խա­տես­ված ընդ­հա­նուր ծախ­սե­րը կազ­մե­լու են ա­վե­լի քան 5 մլրդ դրամ (12,3 մլն դո­լար):  Ծախսն ի­րա­կա­նաց­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան կող­մից՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան պա­հուս­տա­յին ֆոն­դի հաշ­վին: Մի­լի­ո­նա­վոր դո­լար­նե­րի ծախ­սը զար­մաց­րել է նա­եւ օ­տա­րեր­կյա ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին եւ եվ­րա­տե­սի­լյան ա­ռա­ջին ա­սու­լի­սի ժա­մա­նակ հենց նրանց կող­մից հարց հնչեց` ար­դյոք Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել ու առ­հա­սա­րակ ին­չի՞ վրա են այդ­քան գու­մար ծախս­վել:

Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԸ պատ­րաստ էր պա­տաս­խա­նել հար­ցին, մի­այն թե ինքն էլ զար­մա­ցավ, որ այդ հար­ցը բարձ­րաց­րին ոչ թե տե­ղա­կան, այլ օ­տա­րեր­կյա ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:

«Բա­վա­կան մեծ քա­նա­կու­թյամբ տեխ­նի­կա,  այ­սինքն` լույս, ձայն, LED էկ­րան­ներ, բեմ, հա­տուկ նկա­րա­հա­նող սար­քեր եւ այլն վար­ձա­կալ­վել են եւ գնվել տար­բեր երկր­նե­րից: Մի­այն այս մա­սով ծախ­սել ենք մո­տա­վո­րա­պես մեր բյու­ջե­ի կե­սից մի փոքր պա­կաս: Ի­հար­կե, բաց­ման ա­րա­րո­ղու­թյան մի­ջո­ցառ­ման մա­սով էլ նույն­պես մեծ ծախ­սեր են ե­ղել: Հա­մե­մա­տե­լի չէ, բայց մեծ ծախ­սեր ե­ղել նա­եւ մետ­րո­յում ի­րա­կա­նաց­ված մի­ջո­ցառ­ման հա­մար: Բա­ցի այդ, մեծ քա­նա­կու­թյամբ անձ­նա­կազմ է ներգ­րա­վել «Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի» կազ­մա­կերպ­չա­կան ա­շա­տանք­նե­րում: Այս պա­հին հա­զա­րից ա­վել մարդ աշ­խա­տում է Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի տա­րած­քում, որ­պես­զի շո­ուն ի­րա­կա­նաց­վի: Աշ­խա­տա­վարձ­ե­րի մա­սով բա­վա­կա­նին մեծ գու­մար է ծախս­վել, քա­նի որ մի մեծ խումբ մաս­նա­գետ­ներ Հա­յաս­տա­նից չեն: Մենք ներգ­րա­վել ենք Եվ­րա­տե­սիլ­նե­րի անց­կաց­ման փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րի դրսից: Ան­կեղ­ծո­րեն կա­րող ենք ա­սել, որ այս փոր­ձը մեզ անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի սո­վո­րենք, թե ինչ­պես անց­կաց­նել նման մի­ջո­ցա­ռում­նե­րի տար­բեր մա­սե­րը», – ա­սաց Հով­հան­նես Մով­սի­սյա­նը:

Ի դեպ, պարզ­վում է «Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի» ոչ մի­այն ծախ­սե­րի, այ­լեւ տոմ­սե­րի վա­ճառ­քի շուրջ կա մեծ աղ­մուկ, թե­պետ տոմ­սերն ար­դեն սպառ­վել են: Ոչ մի­այն մեծ քա­նա­կու­թյամբ տոմ­սե­րի վե­րա­վա­ճառք է ի­րա­կա­նաց­վում, այլ նա­եւ աստ­ղա­բաշ­խա­կան գնե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ են շրջա­նառ­վում:

«Որե­ւէ բան չենք կա­րող ի­րա­կա­նաց­նել, ո­րով­հե­տեւ այս մա­սը չի վե­րահսկ­վում, բայց փո­խա­րե­նը նա­եւ տե­ղե­կու­թյուն­ներ ու­նենք կեղծ տոմ­սե­րի շրջա­նա­ռու­թյան մա­սին, ո­րոնց քա­նա­կի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում չու­նենք: Մեր հայ­րե­նա­կից­նե­րը թող տե­ղյակ լի­նեն, որ Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի մուտ­քի մոտ վա­վեր են լի­նե­լու մի­այն տոմ­սարկ­ղից գնված տոմ­սե­րը եւ մեր ցու­ցադր­ման գլխա­վոր հո­վա­նա­վոր «Թել-սել» ըն­կե­րու­թյան կող­մից վա­ճառ­ված շատ փոքր քա­նա­կի տոմ­սե­րը: Այլ տե­ղից, սեւ շու­կա­յից եւ այլ շու­կա­նե­րից գնված տոմ­սե­րը վա­վեր կա­րող են չլի­նել, կա­րող են լի­նել կեղծ եւ դուք դառ­նաք խա­բե­ու­թյան զոհ,  ո­րի հե­տե­ւան­քով կա­րող է տհաճ ի­րա­վի­ճակ ստեղծ­վել Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լիր գա­լու ճա­նա­պար­հին», – պար­զա­բա­նեց Հով­հան­նես Մով­սի­սյա­նը` ընդգ­ծե­լով, որ Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյու­նը եւ Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի մի­ու­թյունն այս մա­սով չեն կա­րող պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ