25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Քաղաքի տերերը՛՛ ՝ քաղաքապետին

Մե՛նք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունն այսօր նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասվում է.
՛՛Հարգելի պարոն քաղաքապետ,
Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, զբոսայգիներն ու պուրակները գնալով ավելի հաճախ են զոհ դառնում կառուցապատման և բնության հանդեպ անխնա վերաբերմունքին, որն արժանանում է Երևանի բնակիչների դժգոհությանն ու բացասական արձագանքին:
Արդեն 4 օր է, ինչ Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում ընթանում են կառուցապատման աշխատանքներ: Տարածքում կա ցուցանակ շինարարության թույլտվության մասին՝ տրված Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն այն բավարար տեղեկատվություն չի պարունակում, ուստի հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կցել որոշումների և նախագծերի պատճեններ .
1) Ե՞րբ և ո՞ր իրավական ակտի հիման վրա է Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու մաս հանդիսացող տարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխվել, արդյոք այն համապատասխանո՞ւմ է Երևանի գլխավոր հատակագծին և հայեցակարգին:
2) Ե՞րբ են կատարվել հողհատկացումները, ի՞նչ իրավական ակտերով, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով և որքա՞ն ժամկետով, և ամենակարևորը` ո՞ւմ է հատկացվել:
3) Քաղաքաշինական ի՞նչ ծրագրային փաստաթղթերի հիման վրա են ընդունվել հողհատկացումների վերաբերյալ որոշումները:
4) Կա՞ն, արդյոք, ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություններ և շինարարության թույլտվություններ տվյալ թանգարանի համար:
5) Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում և քննարկում տվյալ տարածքում կենսագործունեության փոփոխություն ակնկալող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ, եթե այո, ապա` ե՞րբ, ո՞ր լրատվամիջոցներով, ո՞ւմ մասնակցությամբ (խնդրում ենք կցել հանրային քննարկման արձանագրության պատճենը):
6) Ո՞ր իրավական ակտի հիման վրա է հաստատվել բուն թանգարանի նախագիծը (ինչ է ներկայացվելու թանգարանում, ինչ բովանդակային լուծումներ են տրվելու և ո՞վ է պատասխանատու այդ ամենը մշակելու համար):
7) Արդյո՞ք կան խնդրին առնչվող այլ մարմինների, մասնավորապես՝ ՀՀ Մշակույթի նախարարության կամ մշակութային հարցերով պատասխանատու տարածքային մարմինների եզրակացությունները թանգարանային նախագծի վերաբերյալ:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ