18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյան – խմբ), պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր.
Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25.
Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129.
Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35.
Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89.
Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366.
Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33.
Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50.
Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52.
Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121.
Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1.
Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53.
Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83.
Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43.
Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121.
Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100.
Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83.
Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37.
Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96.
Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45.
Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37.
Արմենակյան փողոց 153 (հողամաս).
Սարյան փողոց 36/4 (հողամաս).
Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ