19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը. Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ոչ արդյունավետ է համարում խաղաղության դարաշրջանի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները:

«Ես չեմ տեսնում, որ այդ գործընթացն արդյունավետ է: Չի կարող այս գործընթացն արդյունավետ լինել: Ես հասկանում եմ, որ կողմերն ուզում են լսել՝ ինչ կառաջարկի ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, որպեսզի կորզեն իրենց համար ամենաշահավետ սկզբունքները», – լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով՝  խաղաղության օրակարգը չի կարող որևէ դրական արդյունք տալ:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը հայտարարեց, թե այսօրվա իշխանությունը Ռուսաստանի գործընկերը չէ:

«Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը: Երբ որ մեկ  փոքր պետություն դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, այդ հարաբերությունների մեջ գոյություն ունի հիերարխիա ու մեծ պետության որոշ շահեր կարող է սպասարկել: Դժբախտաբար, այսօր Հայաստանի ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը, կարծում եմ՝ սա լուրջ խնդիր է հայ-ռուսական հարաբերություններում», – ընդգծեց Գասպարյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ