28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջինը՝ Սեյրան Օհանյանին. Հրապարակ

photo-3-2-1

Չնայած դատախազությունից պնդում են, որ ընդդիմադիր  պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին որոշում չկա, սակայն ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հնարավոր է նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ գա՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկով իշխանությունն արտահոսք էր թողել, թե  փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործում նոր երեւան եկած հանգամանքների պատճառով հնարավոր է վերաբացվեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի գործերը, եւ դատախազը պատրաստվում է միջնորդել, որ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն: Սակայն թերթի աղբյուրները պնդում են, որ եթե քաղաքական որոշում կայացվի, իսկ դա ռիսկերով հղի որոշում է, ապա դատախազն առանձին-առանձին է մտնելու ԱԺ, եւ առաջինը Սեյրան Օհանյանն է թիրախում:

Պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու, հայտնի չէ: Պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իր նկատմամբ հարուցված քրգործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, վերջին շրջանում որեւէ գործով չի հարցաքննվել, ուստի չի կարող ասել, թե  ինչի հիման վրա է լինելու միջնորդությունը: Սակայն նաեւ չի բացառվում, որ նման լուրեր շրջանառության մեջ դնելը ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ նրանց պայքարը զսպելու նպատակ է հետապնդում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ