16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Առանց Աստծո կամքի ոչինչ չի լինի»

«Չնայած ոչ տեղը, ուր Աստված է, ոչ էլ արտաքին տեսքը, որ նա ունի, չգիտենք և չենք տեսնում, սակայն Նրան ճանաչում ենք Իր գործերով: Նույնը կարելի է ասել և Աստվածային Հոգու, և մարդկային հոգու մասին, որոնց ոչ տեղը, թե որտեղ են բնակվում, ոչ ուրվագիծը, որ նրանք ունեն, չգիտենք և չենք տեսնում, սակայն նրանց գործելակերպով եզրակացնում ենք, որ նրանք կան` առանց որևէ շփոթի, պարզ, մասերի չբաժանվող, չանհետացող և մշտապես ապրող` որպես Աստծո պարգև:

… Եթե ջանասիրաբար քննենք մեզ հետ կատարված երբեմնի  և այսօրվա դիպվածները, ապա պարզ կտեսնենք, որ մեր ողջ կյանքն իր մանրամասներով կախված է Աստծուց: Կտեսնենք, թե Աստված իր գոյության անքնին պատմությամբ ինչպես է զարմացնում մեզ, կճանաչենք Նրա իմաստությունը, կփառաբանենք Նրա բարեգթությունը և, վերջապես, կհանգենք այն եզրակացության, որ առանց Աստծո կամքի ոչինչ չի լինի, և ոչ մի ուժ չի կարող դեմ կանգնել Աստծո նախախնամությանը»:

ԴՄԻՏՐԻ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԱՆԻՉԿՈՎ   (1733-1788)- ռուս փիլիսոփա-դեիստ, լուսավորիչ, տրամաբան, մաթեմատիկոս, հրապարակախոս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ