25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կոծկում է Ադրբեջանի կողմից զավթված տարածքների իրական թիվը

«2021 թ. մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր»։

Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ 

Ինչպե՞ս կարող է երկրի ԱԽ քարտուղարը, որը պետք է նման հանդիպման ընթացում միլիմետրերի ճշգրտությամբ ներկայացնի Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանի կողմից ապօրինի զավթած տարածքները, օգտագործել «տասնյակ քառակուսի կիլոմետրեր» լղոզված ձևակերպումը և պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերում տարածքներից, որոնց հստակ մակերեսն անգամ ՀՀ իշխանությունները չեն հրապարակում։ Ավելին, ՀՀ կառավարությունը փորձում է կոծկել  հակառակորդի կողմից զավթված տարածքների իրական մակերեսը՝ ներկայացնում են զգալիորեն տարբերվող թվեր։

Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հոկտեմբերին հայտարարել է․ «Հակառակորդն ընդհանուր առմամբ հոկտեմբերի 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք»:

Մինչդեռ բաց տեղեկատվության հիման վրա կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ զավթված տարածքերի ընհանուր մակերեսը կազմում է առնվազն 150 քառ․ կմ։

Հավելենք, որ Գրիգորյանը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ