25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք ապրում ենք բռնապետությունում». հարցաքննության են հրավիրվել Վահե Հակոբյանը, նրա եղբայրն ու եղբոր կինը

Անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր են պետք, որը, համոզված եմ, այսօրվա, այսպես կոչված, իրավապահները չունեն։ Դա միգուցե իրենց ցանկությունն է, բայց մի բան է ունենալ ցանկություն, մի բան է կարողանալ առարկայան կիրառել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորի մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել են, որ Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ:

Վահե Հակոբյանն էլ նշել է, որ ծանոթ է հրապարակմանը և ընդգծել՝ անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր են պետք, որոնք առկա չեն։

«Ցավոք, այսօր Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ամբողջ իրավապահ համակարգն իր տակ մտցնել ,և գլխավոր դատախազի նշանակումը վերջնակետն էր։ Թե՛ նախաքննական վարույթ իրականացնողները, թե՛ վերահսկողություն իրականացնող մարմինները, թե՛ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը մեսիջ էր բոլոր փաստաբաններին՝ վախը բռնելու համար։ Սա է այսօրվա մեր իրականությունը։ Մենք ապրում ենք բռնապետությունում», – նշել է Վահե Հակոբյանը։

Իսկ թե արդյո՞ք այս ընթացքում իր մասնակցությամբ որևէ գործով ինչ-որ գործողություն իրականացվել է, Հակոբյանը նշել է, որ մի քանի գործով վկայի կարգավիճակ ունի, որքանով գիտի՝ առաջիկայում իրեն պետք է հրավիրեն ևս մեկ լրացուցիչ հարցաքննության, իսկ թե որ գործով՝ տեղեկություն չունի։ Հակոբյանը ծանուցագիր ստացել էր, որն ուշացումով է ստացել, իրեն խոստացել են՝ ծանուցագրի ժամկետը փոփոխել և նորից հրավիրել։ Բացի այդ՝ հրավիրվել են նաև Վահե Հակոբյանի եղբայրը և եղբոր կինը. «Չորս ու կես տարի է՝ այս վիճակում ենք ապրում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ