24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բանկերի խոշորացման հետևանքները, վտանգներն ու հնարավորությունները

Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 2017թ.-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնել մինչև 30 մլրդ. դր: Ըստ ԿԲ-ի այս փոփոխությունը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստի բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ և մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը:

Ինչպես նշված էր ԿԲ-ի հաղորդագրությունում այս փոփոխությանը կտանի բանկերի խոշորացմանը, քանի որ այսօր գործող 21 բանկերից ընդամենը 5-ն ունեն 30 մլրդ.-ից ավել ընդհանուր կապիտալ, 6 բանկեր էլ մոտ են կանգնած այդ սահմանաչափին, իսկ մնացած 10 բանկերը 10-20 մլրդ դրամի համալրում պետք է անեն: Այս պարագայում շատ բանկեր ստիպված պետք է ավելացնեն ընդհանուր կապիտալի չափը կամ գնան միաձուլումների այլ բանկերի, կամ լավագույն դեպքում վարկային կազմակերպությունների հետ: Այս խոշորացման հետևանքով բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կավելանա մոտ 200 մլրդ. դրամով, և ներկայիս 500 մլրդ.-ի փոխարեն կդառնա մոտ 700 մլրդ. դր:

Մյուս կողմից, ընդհանուր շեմի բարձրացումը հնարավորություն կտա, որպեսզի արտասահմանյան կապիտալով աշխատող բանկերը ավելացնեն կապիտալը, ինչը հնարավորություն է երկիր լրացուցիչ գումար բերելու համար:

Բանկերի խոշորացման հետևանքով կթանկան վարկային տոկոսադրույքները, քանի որ ընդհանուր կապիտալ/ռիսկով կշռված ակտիվներ հարաբերակցությունը կավելանա 7%-ով և ներկայիս 16.1%-ի փոխարեն կհասնի 23.5%-ի ինչը կավելացնի տոկոսադրույքի սփրեդը 2-3%-ով:

Բանկերի խոշորացումը իր մեջ պարունակում է նաև մի շարք վտանգներ և հնարավորություններ: Խոշորացման վտանգներներից է կայունության աստիճանը` 2008թ. ֆին. ճգնաժամը ցույց տվեց, որ ճգնաժամի ժամանակ փոքր բանկերի դիմադրողականության աստիճանը ավելի բարձր է, քան խոշորներինը, բացի դա ճգնաժամի ժամանակ մեկ խոշոր բանկի սնանկացումը կարող է բերել ամբողջ ֆինանսական համակարգի փլուզմանը:

Բանկերի խոշորացումը իր մեջ պարունակում է նաև հնարավորություններ, որոնցից ամենաառանցքայինը դա ԵՏՄ տարածքից ներթափանցաց բանկերի հետ մրցակցելու հնարավորությունն է: ԵՏՄ խորհրդի անհրաժեշտ որոշմամբ ԵՏՄ միության տարածքում բանկերը կկարողանան մյուս երկրների տարածքում գործունեություն ծավալել առանց տվյալ երկրի ԿԲ-ի համաձայնության, որի հետևանքով ՀՀ տարածք մուտք կգործեն Ռուսական հզոր բանկերը, որոնց մրցակցությանը դիմակայելու համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ:

Հայկ Մարտիրոսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ