16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելը հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա հնարավորություն՝ գտնել կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի. ՀՀ վարչապետ

Բանակում բարեփոխումների ամբողջ նպատակն անցումն է պրոֆեսիոնալ բանակի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չի հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա ու մենք խնդիր ունենք ստեղծել բարձր ստանդարտների բանակ», – ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե Հայաստանը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու:

Վարչապետն անդրադարձավ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը քայլ է արվել խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:

«Դա շատ օգտակար ու կարևոր հանդիպում էր: Շատ կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյո՞ք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում: Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկը այս հարցի պատասխանն էր։ Այդ հարցի պատասխանն այնպես չէ, որ մինչ այդ չկար, պարզապես, այս հարցի շուրջ քննարկումները դարձան մաքսիմալ հրապարակային», – հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե ռուս գործընկերներն ասել են, թե ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով: «Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն՝ գտնելու կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ