20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն SMS է ուղարկել՝ հորդորելով ընդդիմությանը «վրա չտալ». Հրապարակ

Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։

Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու եւ հայտարարությունների ժամին մասնակցելու օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»։ Նաեւ դա էր պատճառը, որ հայտարարության համար գրանցված երկու ՔՊ-ական պատգամավորն էլ կեսից հանեցին իրենց հարցը եւ հրաժարվեցին ամբիոնին մոտենալ։ ՔՊ-ում ծրագրում են՝ առայժմ չսրել, «փշի-փշի» անել ընդդիմությանը, որ լիարժեք վերադառնան խորհրդարան, հետո նոր կանցնեն հաշվեհարդարի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ