20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ …

Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ: Բոլոր բարևները, քաջալերանքի և պատրաստակամութան խոսքերը փոխանցել եմ, ինքն էլ էր բարևում բոլորիդ: Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը մինչև փաստաբան լինելը տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու համար։

Ի դեպ Էրիկը ավարտել է Վարպետը և Մարգարիտայի ընթերցանությունը և սկսել նոր գիրք կարդալ: Ես ուղղակի երջանիկ եմ, որ մասնակցել եմ կալանքի նիստին, որտեղ երկու ժամվա ընթացքում Էրիկը բարձրագույն իրավագիտություն ներկայացրեց և փոշիացրեց մեղադրանքները, մի բանի համար եմ ափսոսում, որ նիստը հրապարակային չէր, որպեսզի հանրությունը ևս լսեր մեղադրանքների առնավազն բամբասանքներ լինելը:

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել, միակ բանը, որ այս կալանքը տվել է ընթերցանության ազատ ժամանակն է, գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ