24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել եւ նման որոշում է կայացրել: Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք եւ տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը:

Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն եւ որն են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո, ցույց կտա ժամանակը. հետեւենք զարգացումներին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ