24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը պատժեց. Հրապարակ

«Պնախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը նախօրեին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից ազատվել է` իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։ Հիշեցնենք, որ Անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ․ «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։

Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված այս «հանդգնությունը», որքան էլ Կատվալյանի ազդեցիկ մտերիմները փորձել են հարթել խնդիրը։ Ի դեպ, Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա էր տեղափոխվել այս տարվա մարտին։ Նրան գործուղել էին, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի Երեւանի ավագանու 2023-ի ընտրությունների համար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Դավթաշենի թաղապետի պաշտոնը։Թերթը նկատում է, որ փաստորեն, իշխանությունը դեմ է կարմիր գծեր պահելուն եւ զոհվածների ծնողներին քաշքշելն ու ոստիկանություն քարշ տալը խրախուսում է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ