24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ինքնիշխանություն, եթե Արցախից հրաժարվում ես, իսկ արցախցիներին թողնում ռուսների պաշտպանության հույսին․ Շարմազանով

Նիկոլիզմի ջատագովները երկիրը հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ», դուք՝ ուր, ինքնիշխանությունը՝ ուր։
Նիկոլիզմի ջատագովները երկիրը հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում։
Անխոս, անկախությունն ու ինքնիշխանությունը կարեւոր ու առաջնային արժեքներ են, բայց այն ցանկություններով միայն չի լինում։

Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն, եթե դու ինքնուրույն քո սահմանները չես կարողանում պաշտպանել։ Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա, ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի։

Ի վերջո, վերպետական կառույցներին անդամակցելն անկախության սահմանափակու՞մ է, թե՞ ոչ։ Եթե այո՝ ի՞նչ գործ ունենք ԵԽԽՎ-ում, ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։ Ի՞նչ ինքնիշխանություն, եթե Արցախից հրաժարվում ես, իսկ արցախցիներին թողնում ռուսների պաշտպանության հույսին։

Ինքնախաբեությունն ամենավատ բանն է։ Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից։

Ինքնիշխանության վերականգնումը կարող է սկսվել նիկոլիզմի հեռացումով, ազգային իշխանության ձեւավորումով ու հայ-ռուսական իրական դաշնակցության կնքումով», – գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ