25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոն՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհուն. Հրապարակ

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։

Փաստորեն, իշխանությունները մի կողմից ձեւական քրեական գործընթաց են իրականացնում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրա մտերիմներին ու ազգականներին։ Կարինե Պողոսյանի նշանակումը թերեւս ընտրություններին Աբրահամյանների աջակցության դիմաց վարձատրությունն է։

Նշենք, որ կան տեղեկություններ, որ թե՛ համապետական, թե՛ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Աբրահամյաններն ակտիվ դերակատարում են ունեցել իշխանությունների օգտին:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ