25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արուսյակին հիշում եք … Հրապարակ

Արուսյակին հիշում եք երևի։ Արուսյակ Ալեքսանյանին։  Ինչ ասել է իշխանությունը, սուսիկ- փուսիկ արել է։ Փորձառու դատավոր չի, բայց խրձով  կալանքի սանկցիաներ է կիրառել  այլախոհների նկատմամբ՝ չհիմնավորված պատճառաբանությամբ։  Նա կալանքի սանկցիաներ էր կիրառել  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի, Իգոր Խաչատուրովի և այլոց նկատմամբ։ Նա էր կայացրել Արմեն Գրիգորյանին  կալանավորելու որոշումը։ Քաղաքական գործչի  մահվան կապակցության Դատավորը «Հրապարակին» ասել էր․  

«Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, և միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։ Հիմա կուզեի նույն բառերը նրան ասեինք, երբ նրան ձերբակալեին՝ մենք անհանգստանալու բան չենք տեսնում։ 

Ու՞մ վրա էր դատավորը իր  հույսը դրել, որ իրեն կպաշտպանի։ Բնականաբար նրա հույսը քաղաքական իշխանությունը պիտի լիներ, որովհետև կալանքներից փչում է քաղաքական գարշահոտ։ 

Ոչ փորձառու ու տեր չունեցող դատավորը մի քիչ զգույշ կլիներ։ Կասեր՝ վաղը իմ տերն ո՞վ է։ Տեր ունեցողը նրա պես կվարվեր՝ ինչ ասեին՝ կաներ, ու շարժերն էլ ազատ կլիներ։ Ու հիմա, ինչ պտտվում է նրա շուրջը՝ կամ թեմատիկ շոու է, կամ էլ նրան նոր հանձնառությունների շարան է սպասվում։ Անհանգստանալու բան չկա։  Ամեն ինչ նորմալ է։

Հասմիկ Բաբաջանյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ