20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

71 տարի առաջ սկսեց Հայրենական Մեծ պատերազմը /վիդեո/

Հունիսի 22-ը 1996-ից ՌԴ-ում նշվում է որպես Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակի եւ սգո օր: 1941-ի հունիսի 2-ի առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան` առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Սովետական Միության վրա: Մի քանի օրից Գերմանիային միացան նաեւ Ռումինիան, Իտալիան, Հունգարիան, Սլովակիան եւ Ֆինլանդիան:

1418 օր տեւած պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը շուրջ 27 մլն մարդկային կորուստ ունեցավ, որից 11,3 մլն-ը` ճակատամարտում, 4,5 մլն-ը` պարտիզանական շարքերից, շատերը մահացել են օկուպացված տարածքներում: Մոտ 6 մլն մարդ գերության մեջ հայտնվեց ֆաշիստական Գերմանիայում: Արյունահեղ պատերզմում Սովետական Միությունը վերջնականապես ազատեց եվրոպական ազգերին ֆաշիստական լծից:

Հայրենական պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որից 300 հազարը` Հայկական ՍՍՀ-ից, մնացածը` մյուս սովետական պետություններից: Ավելի քան 200 հազար հայ զինվորներ եւ սպաներ են զոհվել մարտի դաշտում:

http://youtu.be/mReUpul_7pE

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ