28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները. Փաստ

images (1)

Այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։ Հիմնականում թեմաները տիրաժավորվում են այն կտրվածքով, որ ներկա իրավիճակում ամենահավատարիմ դաշնակիցը ԱՄՆ-ն է, մեր հույսն այդ երկրի հետ պետք է կապենք և այլն։ Թեման լայնորեն շրջանառվում է արևմտյան կողմնորոշում ունեցող հարթակներում։ Այս հարցում, բնականաբար, բավական ավտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը. այստեղ խիստ ոգևորված են ամերիկացիների վերջին շրջանի ակտիվությունից։

Ավելին, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ մասին անգամ բաց տեքստով է ասել, թե «Հայաստանն ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան Ռուսաստանից»։ Այս «ալիքն» աննկատ չի մնացել ռուսաստանյան լրատվականների «աչքից», և բավական բուռն անդրադարձ կա թեմային։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

Թերթի տեղեկություններով, ՔՊ խմբակցության հետ վերջին հանդիպման, ինչպես նաև առանձին զրույցների ժամանակ նշված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է անտեղի չոգևորվել և առանձնապես մեծ հույսեր չկապել Արևմուտքի հետ, քանի որ հայտարարություններից և կոչերից այն կողմ գործնականում ոչ մի առարկայական արդյունք չկա. նա հստակ ակնարկել է, որ ոչինչ չի ստացվում, Արևմուտքի նպատակը ոչ թե իրապես Հայաստանին օգտակար լինելն է, այլ տարածաշրջանում իրենց ներկայությունն ավելացնելը և Ռուսաստանին ու Իրանին վնասելը:

Նա նաև նշել է, որ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չեն կարողանում ստանալ: Թերթի տեղեկություններով, այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ