20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեղանին դրված է երկու փաթեթ

Ռուսաստան տարբերակում կա ներդրումային փաթեթ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, ուր չկա միջանցք, բայց կա ճանապարհների ապաշրջափակում. սահմանների ճշգրտում, բացի Արցախից. Արցախի հարցը շրջանցելու են`«լուծվելու է կողմերի հետագա բանակցությունների միջոցով» նախադասության կիրառման միջոցով. այսինքն Ղարաբաղը չի հանձնվելու ադրբեջանին. Հայության շահերի տեսանկյունից սա շատ հարմար տարբերակ է` Ղարաբաղը չի հանձնվում, ունենում ենք ժամանակ ուժերը համալրելու ու ոտքի կանգնելու համար. իհարկե, սա Հայության պաթոսախեղդ ճառերին չի համապատասխանում, սակայն սս պրագմատիկ ու չարյաց ժամանակավոր լուծում է:

Հաջորդը արևմտյան տարբերակն է. այնտեղ կա խաղաղության պայմանագիր, սահմանների ճշգրտում, Արցախի ամբողջական հանձնում, միջազգային խաղաղապահների տեղակայում, որոնք ոչ թե պաշտպանելու են Հայերին, այլև հետևելու են, որպեսզի Հայերը ու ադրբեջանցիները միմյանց հետ չկռվեն, փաթեթում է նաև Մեղրիի միջանցքի բացում, որպեսզի Իրանը շրջափակվի, դրա դիմաց էլ Հայաստանը կստանա գրանտների տեսքով ներդրումներ, մեկ էլ անպայման ամեն տեսակ այլասերվածության ու պղծության քարոզ.
Դե հերքեք, թե այսպես չէ. այն հավաստի աղբյուրին ասեք, թող հերքի, կամ այն վիլայեթիստներին ասացեք, թող հերքեն:
Մեկ էլ հերքեք, որ Հայաստանում հակառուսների մեծ մասը երբեք ու երբեք թուրքիային ու Ադրբեջանին թշնամի չի անվանում ու նրանց դեմ ոչինչ չի խոսում. դե սա էլ հերքեք, վիլայեթիստներ:
Մեկ էլ հերքեք, որ այս ամենը ձեր գերագույն գլխավորը դեռ շատ վաղուց ծրագրավորել էր Թբիլիսիում` Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ։

Վահե Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ