24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախորդ տարի գնաճը վերահսկվել է ըստ ԱՎԾ-ի

2014թ.-ի դեկտեմբերին 2013թ.-ի դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում սպառողական գների հավելաճը կազմել է 4,6%, որտեղ  պարենային ապրանքների  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ գնաճը կազմել է 6,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6%, ծառայությունների սակագներինը՝ 3%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Այսինքն 12-ամսյա կտրվածքով գնաճը գտնվել է թույլատրելի միջակայքում (4±1.5%):  

2014թ.-ի հունվար-դեկտեմբերին 2013թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է 3% գնաճ: Այստեղ սպառողական գների ինդեքսի աճը մեծապես պայմանավորված է եղել ոգելից խմիչքի և ծխախոտի 7,1% գնաճով, ինչպես նաև ծառայությունների 5,1% գնաճով: Ոչ պարենային ապրանքների և պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 1,7 %-ով:

Դիտարկենք 2014թ.-ի գնաճի, կամ ավելի շուտ Սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) դինամիկան տարբեր ժամանակային հատվածների համար (ՍԳԻ-ն նախորդ ամսվա նկատմամբ, ՍԳԻ-ն նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, կուտակային ՍԳԻ-ն և ՍԳԻ-ն նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ): Տարվա ընթացքում ամենամեծ գնաճով աչքի է ընկել դեկտեմբերը՝ այն էլ հիմնականում պարենային ապրանքների գների աճի հաշվին, որը բացատրվում է նախատոնական թանկացումների փաստով, այսպես դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 3% (որտեղ պարենային ապրանքների գնաճը կազմել է 5,1%): Գների մակարդակի ամենամեծ անկում է գրանցվել փետրվար և հունիս ամիսներին, որտեղ իրենց նախորդող ամիսների նկատմամբ գնանկումը կազմել է համապատասխանաբար 1,2% և 1,8%:

2013 թ.-ի դեկտեմբերի նկատմամբ ամենամեծ գնաճ է գրանցվել 2014 թ.-ի հունվարին՝  2,8%  և  դեկտեմբերին՝ 4,6%, իսկ ամենամեծ գնանկում է գրանցվել հուլիսին և օգոստոսին՝ 1,9% և 1,2%:

Իսկ ամենամեծ կուտակային գնաճը նախորդ տարվա նկատմամբ գրանցվել է հունվար և հունվար-փետրվար ժամանակահատվածներին համապատասխանաբար 5,5% և 5,1%, իսկ ամենացածր գնաճ գրանցվել է հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համար՝ 2,8%: Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նկատվել է կուտակային գնաճի տեմպերի կայուն նվազում, որը մի փոքր ավելացել է հունվար-դեկտեմբերին՝ կազմելով 3%:

Եվ վերջապես գնաճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ամենամեծ ցուցանիշ գրանցել է հունվարին՝ 5,5%, փետրվարին և դեկտեմբերին՝ 4,6%: Ամենացածրը հուլիսին՝  0,4%:

Ինչպես տեսնում ենք, տարվա առաջին կեսին սպառողական ապրանքների և ծառայությունների շուկայում նկատվել է գնաճի տեմպերի անկում և որոշ ամիսներին նույնիսկ գնանկում հունվարից մինչև օգոստոս ժամանակահատվածում, ապա գնաճի տեմպերի ավելացում մինչև դեկտեմբեր: Տարվա ընթացքում ամենաթանկ ամիսներն են եղել հունվարը և դեկտեմբերը, իսկ ամենաէժանը՝ հունիս-հուլիս-օգոստոս ամիսները:

Ֆինանսական շուկայում ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքները դեռևս շատ բարձր են: Թեև այն 7,75%-ից օգոստոս ամսին իջեցվել էր 6,75%-ի, որը սակայն արտարժույթի շուկայում տեղի ունեցող կտրուկ տատանումների հետ կապված դեկտեմբերի 24-ին ԿԲ-ի կողմից բարձրացվեց մինչև 8,5%-ի:

Այս տարի գնաճի վրա ազդող հիմնական պատճառներից մեկը կարելի է համարել տարադրամի փոխարժեքի կտրուկ թռիչքը, հատկապես տարվա երկրորդ կեսի համար: Գաղտնիք չէ, որ ազգային արժույթի արժեզրկումը բերում է ներմուծվող ապրանքների գնի թանկացմանը: Մարտ ամսից սկսված տարադրամի  փոխարժեքի և ՍԳԻ-ի ինդեքսի աճի դինամիկաները դրսևորել են նման վարքագիծ: Այսինքն, դրամի արժեվորումը բերել է գնաճի տեմպերի նվազմանը (մարտ-հուլիս), իսկ արժեզրկումը՝ (օգոստոս-դեկտեմբեր) գնաճի տեմպերի աճին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ