19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրիլյանին էս ստահակին միայն հետաքրքում էին զոհերի քանակի հետ կապված կեղծ տեղեկությունները. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Վերանում ես երբ իրականությունը ընկալումից հեկտարներով հեռու են իրարից:
Իշխանություն զավթածը մեզ պատմում էր, թե ինչպես է կառավարելու դեռևս այն ժամանակներից երբ արդարացիորեն կրում էր նախկին դատապարտյալի կարգավիճակը:
Ապրիլյանին էս ստահակին միայն հետաքրքում էին զոհերի քանակի հետ կապված կեղծ տեղեկությունները:
 
Ապրիլյանին կորսված 800 հեկտարի (իսկ իրականում արդեն իսկ բացահայտված 400 հեկտարի) մեջ էս անհայրենիքին հետաքրքիր էր միայն դավադրական քաոսը:
Երկու անկախ, անվտանգ ու հզոր մեր պետությունների մեջ էս դավաճանը տեսնում էր միայն ապրանք:
Երեսուն տարի մեր հաղթանակած ժողովրդին էս անմեղսունակը դիտարկում էր միայն անինքնասեր կույտ:
Նախագահներին, պետական ինստիտուտների մեջ էս վախկոտը բարձրաձայնում էր միայն մեքենաների ու ախրանիկների փաստը:
 
Էս նախկին դատապարտյալն ու ապագա անգերեզմանի ներկան հիմա նման է թանկարժեք մեքենաներով, ախրանիկներով, իր պատճառով սպանված հազարավոր մարդկանց ու հայրենիքի կորստով մեկի, ով անկառավարելի է դառնում ինքնասիրություն ունեցող ժողովրդի մասին մտածելուց, որովհետև վերջիններիս թույլ չեն տալիս «ապրանքի» հետ անել այն ինչ ծրագրել էր դեռ շատ վաղուց:
 
Հ.Գ. Բումերանգ էլ չի, դրան հարվածածն ավելի կեռ եղավ, ուղղակի նա այդ հարվածի ծանրությունն էլ ուղղեց գցեց մեր հայրենիքի ու հայրենակիցների վրա»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ