20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վիճահարույց փաթեթն ընդունվեց. ԲՀԿ-ն կողմ քվեարկեց

Քիչ առաջ խորհրդարանում կազմակերպվեց ՛՛Սևանա լճի մասին” եւ ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛  ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթի քվեարկությունը:

ԱԺ ՀՅԴ, ՀԱԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, իսկ ԲՀԿ-ի անունից Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց` կողմ 93, դեմ 12 , ձեռնպահ` 0  ձայների հարաբերակցությամբ :

Քվեարկության դրվեց նաեւ ԱԺ արտահերթ նիստը մինչ օրակարգում ընդգրկված հարցերի սպառումը առանց ընդմիջման շարունակելու մասին հարցը: Որոշումն ընդունվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ