23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային առաջխաղացում ունեն

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։

«Գյուղի մեջ չեն մտել, բայց կան թշնամական դիրքեր, որոնք շատ մոտ են գյուղին։ Կանայք ու երեխաները Ներքին Հանդից տարհանվել են, բայց տղամարդիկ գյուղում են, նրանց զենք է տրամադրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտակար լինել ԶՈՒ-ին»,-ասաց Ղազարյանը։

Փոխմարզպետի փոխանցմամբ՝ Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղերից բնակչությանը տարհանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ներքին Հանդից, այո՛, կանայք ու երեխաները տարհանված են, բայց Շիկահողից, Սրաշենից ու Ծավից՝ ոչ։ Բնակիչները տեղում են, տղամարդիկ՝ զինված»,-նշեց Մարտիրոսյանը։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ