19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի բնիկ ժողովուրդները մեզ թշնամի չեն համարում. Լ. Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանն իր տարածքում բնակվող բնիկ ժողովուրդներին օգտագործում է հայերի դեմ ռազմական պայքարում` իր թշնամիներին ստիպելով կռվել միմյանց դեմ: Նման կարծիք այսօր` հունիսի 22-ին, հայտնեց  քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նկատեց, որ Ադրբեջանը հիմնականում դիտվում է որպես միասնական թշնամական պետություն, ինչը մասամբ ճիշտ չէ, քանի որ նրա տարածքում բնիկ ժողովուրդները հայերին ամենեւին էլ թշնամի չեն համարում: Ավելին, Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր նրանք արցախահայության նման եւս ենթարկվել են ճնշումների:

Որպես դրա ապացույց` քաղաքագետը հիշեցրել է 2011-ի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի բնիկ ժողովուրդների տարածած հայտարարության մասին, որում նրանք ասում էին, որ չեն համարում հայերին իրենց թշնամին եւ նույնիսկ կոչ են անում ազգակիցներին իրենց երեխաներին չուղարկել սահման` հայերի դեմ պայքարելու: Նա հավելեց, որ սխալ է այդ ժողովուրդներին` լեզգիներին, ավարներին, թալիշներին, համարել ազգային փոքրամասնություններ, քանի որ ի տարբերություն անդրկովկասյան թուրքերի, նրանք այս տարածքի բնիկ ժողովուրդներն են:

Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ ըստ ադրբեջանական օրենքների` զինակոչիկն իր ծառայությունը պետք է անցնի իր բնակավայրից 200 կմ հեռավորության վրա, իսկ բնիկ ժողովուրդների բնակության վայրից 200 կմ հեռավորության վրա հենց Արցախն է, եւ Ադրբեջանի կառավարությունը նրանց ուղարկում է ծառայելու թեժ գիծ: Դրա հետեւանքով էլ, նրա կարծիքով, սահմանային միջադեպերում զոհված զինծառայողների առնվազն կեսը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ