16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը Հայաստանում իրականացրել է 75 մլն դոլարի ծրագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կողմից Երեւանում կազմակերպված ՛՛Հայաստան. Աճի տեմպեր եւ միջազգային փորձ՛՛ խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը:

Կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից      Henaran.am-ին տեղեկացրին, որ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: ՛՛Մենք շահագրգռված ենք այս համագործակցությամբ: Բացի այդ, բանկի կողմից կազմված վերլուծական աշխատանքները նկարագրում են մեր երկիրն ու նրա առաջանհերթությունները, որոնք դառնում են համատեղ քննարկման առարկա: Մենք շահագրգիռ ենք բացահայտել այն ուղղությունները, որտեղ մեզ անհրաժեշտ են ներդրումներ՛՛,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետեւ, վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացրել Ազգային Ժողովի հավանությանն արժանացած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի հիմնական ուղղությունները:
՛՛Մեր տնտեսական քաղաքականության շեշտադրումն էապես փոխվում է: Մեր նպատակն է՝ Հայաստանում ձեւավորել մրցունակ տնտեսություն, որը կունենա արտահանման լայն հնարավորություններ: Այս ռազմավարությունը կառուցում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով՛՛,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի օժանադակությամբ մշակվել է երկրի արդյունաբերական նոր քաղաքականությունը: Այն ենթադրում է բիզնես ոլորտի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Բացի այդ, պետություն-մասնավոր համագործակցության ներքո բացահայտվել են 11 ճյուղեր, որտեղ Հայաստանն ունի հարաբերական առավելություններ եւ արտահանման մեծ ներուժ: ՛՛Մասնավոր հատվածի հետ ձեւավորում ենք նոր հարթակ: Կառավարությունը եւ մասնավոր ընկերությունների ասոցիացիները համաձայնագրեր են ստորագրում, որտեղ սահմանվում են երկկողմ պարտավորությունները՝ պետության օժանդակությունը, մասնավորի ներդրումները, տվյալ ոլորտի զարգացման ուղիներն ու միջոցները: Սա արդյունաբերական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է, որն ստեղծելու է լայն հնարավորսւթյուններ՛՛,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցության ներքո կծնվեն այնպիսի գաղափարներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ինչպես Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի, այնպես էլ մասնավոր այլ ներդրողների ու ֆինանսական կազմակերպությունների մոտ: Նշելով, որ կառավարության գերակայությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ դրա նպատակով առաջարկվելու է նոր գործիքակազմ: Ինչպես գործող, այնպես էլ սկսնակ բիզնես ներկայացուցիչների համար ստեղծվելու են նոր պայմաններ: ՛՛Պետք է օգնենք սկսնակ բիզնեսին, որպեսզի նա կայանա՛՛,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նշելով, որ կառավարության ծրագրի երկրորդ ուղղությունը մարդկային կապիտալի զարգացումն է՝ վարչապետն ասել է. ՛՛Մեր երկրի առջեւ ծառացել են բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերներ, այդ թվում եւ տրանսպորտային միջանցքի խնդիրներ Կառուցվելու է գիտահեն տնտեսությամբ այնպիսի արդյունաբերություն, որի հիմնական ռեսուրսը լինելու է ինտելեկտը: Այդ ուղղությամբ վերջին չորս տարիների ընթացքում տեղի են ունենում լրջագույն կառուցվածքային փոփոխություններ՛՛,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը փաստել է, որ առաջանցիկ տեմպերով է զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիների ընթացքում տարեկան ապահովում է երկնիշ տնտեսական աճ: Վարչապետի խոսքերով՝ այստեղ գործում է համալսարան-գիտելիք-արտադրություն շղթան, որի կառուցումը տվել է դրական արդյունք: Մնացած ճյուղերում նույնպես կառավարության հիմնական խնդիրն է լինելու ինտելեկտուալ եւ մարդկային կապիտալի զարգացումը

Կառավարության ծրագրի երրորդ ուղղությունն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: ՛՛Գաղտնիք չէ, որ դեռեւս կան բիզնեսի շահավետության բազմաթիվ խոչընդոտներ: Այդ առումով, ծրագրել ենք արմատական փոփոխություններ: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել միջազգային կազմակերպությունների օժանադակությամբ ստեղծված «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքը, որի նպատակն է՝ վերացնել բիզնեսի համար ռիսկեր պարունակող ավելորդ բյուրոկրատական գործառույթները: Բիզնես միջավայրի ինստիտուցիոնալ կայացման համար ծրագրել ենք նմանատիպ բազմաթիվ այլ գործառույթներ եւս՛՛,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքերով՝ դրանք վերացնելու նմպատակով էական ուշադրություն է դարձվելու նաեւ իրավապահ եւ դատական համակարգերի կայացմանը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ գործադիրն օժանդակելու է ֆորումի ընթացքում ձեւավորված գաղափարների իրականացմանը եւ մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ