27 Մարտի, Երկուշաբթի, 2023
KFC

Պարկերով նետված զոհված զինվորների մարմինների դեպքով քրգործ չհարուցվեց

52b3e060b4381caedd8ea5f54acb7396_M

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։

Նա նշեց, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Այդ օրերին կառավարությունը չէր հրապարակում ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվերը։

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր այդ դեպքի առնչությամբ արված հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ հարցաքննվել էին, սակայն Քննչական կոմիտեն քրեական վարույթը կարճել էր:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն եւ մասունքները նման ձեւով պահելու համար։

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ