20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վեհափառն ընդունել է ՛՛Եկեղեցիների համատեղ գործողություն՛՛համադաշնության գլխավոր քարտուղարին

Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային` ուղեկցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ եւ գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ սոցիալական եւ զարգացման ոլորտներում:

Նորին Սրբությունը ողջունեց Ջ. Նդունայի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ապա  իր գնահատանքը բերեց համադաշնությանը` Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի եւ համադաշնության հայաստանյան ֆորումի հետ համագործակցության, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում, սոցիալական զանազան խնդիրներին ի նպաստ ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը կարեւորեց Եկեղեցիների փոխհամագործակցությունը զանազան ոլորտներում, ինչը նպաստում է համընդհանուր ջանքերի մեկտեղմանը եւ զորացնում առանձին Եկեղեցիներին ու նրանց հավատացյալներին իրենց հավատքի մեջ` բարի օրինակ լինելով եղբայրական սիրո եւ զորակցության:            Իր հերթին համադաշնության գլխավոր քարտուղար Ջոն Նդունան ուրախություն հայտնեց հանդիպման առիթով` ընդգծելով, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ եւ մեծապես շնորհակալ է համադաշնության անդամ Կլոր Սեղան հիմնադրամին ցուցաբերվող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու զորակցության համար:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առիթով, որոնց հետեւանքով սիրիաբնակ բազմաթիվ հայորդիներ ներգաղթում են Հայաստան: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց միջեկեղեցական կառույցներին, այդ թվում նաեւ  «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել անօգնական վիճակում հայտնվող հայորդիներին:                                                                                        Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համադաշնությանը, հաջողություններ մաղթեց կազմակերպության`  քրիստոնեական ոգին զորացնելու եւ մարդկության կյանքում բարիքներն առատացնելու առաքելությանը:

#

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ