18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի գույքի վրա արգելանք է դրվել. նա դեռևս չի ներկայացել դատախազություն

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանի և փոխկապակցված անձանց մասով ուսումնասիրությունն ավարտվել է, հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու, դիրքորոշում արտահայտելու համար, սակայն դեռևս չեն ներկայացել։

Դատախազությունից հայտնել են նաև, որ Աբրահամյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ