20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը Հայրենիքի պաշտպաններին կողջունի մարտական դիրքերում

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը նախաձեռնել է արտագնա ելույթների շարք՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանները պաշտպանող մեր զինվորականների համար: Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Ճամբարակի, Քարվաճառի տարածաշրջաններում իրենց ծառայությունն իրականացնող հայրենիքի պաշտպանների համար կրկեսի արտիստները բազմաժանր ու զվարճալի ծրագիր են պատրաստել: Հատկանշական է, որ մեր կրկեսի արտիստները ելույթներ են ունենալու ոչ միայն զորամասերում, այլև մտադիր են ուրախացնել անմիջականորեն մարտական դիրքերում հերթապահության մեջ գտնվող զինվորներին:
Համերգային ծրագրում հիմնականում ընդգրկված են կլոունադայի համարներ: Զինվորներին նաև առաջարկվելու է մասնակցել ներկայացմանը: Զինվորների ինտերակտիվ մասնակցությունը խթանվելու է զանազան մրցանակներով:
Նշենք, որ կրկեսի այս հյուրախաղերը բարեգործական են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: «Արվեստը՝ բանակին» խորագրով այս համերգային ծրագիրը մշակել է Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը: Ի դեպ, փետրվարի 15-ից կսկվի ստուդիայի ընդունելությունը: Կրթությունը ստուդիայում անվճար է: Հավելենք, որ Երևանի կրկեսի այս տարվա բոլոր ելույթները նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին:
Նախատեսվում է, որ Երևանի կրկեսի շենքը շահագործման կհանձնվի 2016 թվականին: Իսկ մինչ այդ, կրկեսի պրոֆեսիոնալ արտիստները ելույթներով հանդես են գալիս արտասահմանյան երկրներում, ստուդիայի արտիստների մի մասն էլ հյուրախաղերով շրջում է Հայաստանում ու Արցախում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ