20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահաբեկիչները գրոհել են Հալեպը. 25 մարդ է սպանվել

Ահաբեկիչների անհայտ խումբը գրոհել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Գրոհայինները առեւանգել եւ սպանել են 25 մարդու, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ականատեսների խոսքով` հանցագործներն առեւանգել են տեղի բնակիչներին, դաժանորեն կրակել նրանց, իսկ այնուհետեւ աղավաղել նրանց դիակները:

ՄԱԿ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն, ով զբաղվում է հումանիտար համագործակցության համակարգմամբ, հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը հասնում է 1,5 մլն-ի: Օգնության սուր կարիք ունեն Իդլիբ նահանգը` 350 հազար մարդ,  Հոմս քաղաքը` 250 հազար, որտեղ ավելի քան 100 պետական հաստատություններ են վերածվել ապաստարանների այն մարդկանց համար, ովքեր ռմբակոծությունների հետեւանքով  զրկվել են իրենց տներից:

ՄԱԿ-ն արդեն Սիրիա է ուղարկել 461 մլն մարդու համար նախատեսված սննդամթերք ` հումանիտար օգնության շրջանակներում:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Զինված ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ