25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրաժեշտի հանդիպում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով  իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհեն Շմիդթը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության  տարիների ընթացքում Հայաստանը  զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը  եւ փոխադարձ այցերը ` իբրեւ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն:

Հանդիպմանը քննարկվեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ