20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարծում եմ, որ մեր հայրենակիցները «խ» տառը պատահաբար խառնում են «բ» տառի հետ. ՀՀԿ–ական Տիգրան Վարդանյանը` Վահագն Ալեքսանյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վահագն Ալեքսանյանին:
 
Կարծեմ դու էիր նեղվում, որ քեզ խոզ են ասում: Ես էլ եմ այդ կարծիքին, որ քեզ չի կարելի խոզ ասել: Կարծում եմ, որ մեր հայրենակիցները «խ» տառը պատահաբար խառնում են «բ» տառի հետ: Ինչևիցե խոզ, թե՞ բոզ, ուսապարկ, թե՞ տրյապկա, միևնույն է դրանից քո գարշելի էությունը չի փոխվում, իսկ հիմա անդրադառնամ քո գրառմանը:
Անդրադառնում ես 80-ականների զենքերին ու մեղադրական սլաքներ ուղղում դեպի մեր և ոչ միայն մեր կողմ: Հատուկ քեզ նման անգրագետի համար, չնայած դու ոչ թե անգրագետ ես, այլ հայոց բանակին անուն կպցնող, ստախոս ստահակ:
Նախ 80-ականների զենք չի նշանակում հին զենք: АК 47 կամ РПГ-7 զենքերից տեղյա՞կ ես: Գոնե գիտե՞ս, որ առաջինի դեպքում, միայն վերջին կես դարում արտադրվել է մոտ 70 մլն հատ նման ինքնաձիգ, իսկ 2-րդի դեպքում փաստենք, որ էլի վերջին կես դարում, որևէ ռազմական գործողություն, որևէ զինված կոնֆլիկտ չի անցել առանց այս զենքի: Երկուսն էլ ունի մեր ԶՈւ-ն:
 
Երբ վնգստում ես 80-ականների զենքերի մասին, ապա պատասխանի էլի էս հարցին. «բա, որ էդքան ծանր ես տանում էդ հանգամանքը, բա շեֆիդ հարցրե՞լ ես, թե ինչի՞ է 70-ականների ՕՍԱ-ԱԿ ձեռք բերել, ու սա այն պարագայում, երբ հայտարարում էր, որ այդ էջը փակված է»: Հլը, որ հարցնես, ստատուս կգրես, մենք էլ իմանանք էլի:
Երբ բառաչում ես, բա ինչի՞ դրան զուգահեռ չես ասում, որ մեր ԶՈւ-ում առկա են ոչ միայն 80-ականների, այլև 90-ականների և 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Բա, որ էդքան անկեղծ ես, բա ինչի՞ չեք հրապարակում Սերժ Սարգսյանի 2018-2024թթ. ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագիրը: Չեք հրապարակում, որովհետև գիտես, որ փողոցում քայլես առնվազն կգան ու կթքեն երեսիդ:
 
Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկիրը, ինչպիսին է ԱՄՆ-ն է, մինչև հիմա օգտագործում է 60-ականների զենք: Նույնիսկ Ռուսաստանն է այսօր օգտագործում 80-ականների զենք Ուկրաինայի դեմ ռազմական օպերացիայի շրջանակներում: Չգիտեի՞ր, իհարկե գիտեիր, զուտ էշ-էշ դուրս տալու հրահանգ ես ստացել ու կատարում ես:
Մի հարցի էլ պատասխանի էլի, այ քաղաքական խիյար. «ձեր իշխանությունը ժառանգել է և´ 80-ականների, և´ 90-ականների, նույնիսկ 21-րդ դարի զինատեսակներ, բա ի՞նչ արեցիք դրանք»: Նույնիսկ ձեր քաղաքական կնքահայր Ալիևն ա զարմացած, թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք: Խոսքն էն զենքերի մասին է, որոնք դուք, էլի եմ ասում, հանձնեցիք թուրքերին, իսկ այդ զենքերի արժողությունն իրար հետ վերցրած կազմում էր 5-6 մլրդ ԱՄՆ դոլար: Ի դեպ, դրանց հետ որևէ առնչություն դուք չեք ունեցել:
 
Եվ վերջում: Ասում ես, թե աշխարհում ավելի զզվելի բան դժվար գտնվի, քան էժան երեսպաշտությունը: Ճիշտ ես, բայց ես էլ հակադարձեմ Վանոյի խոսքերով. «մեր երկրում էդքան բոզ չկար, էսքան բոզի տղա որտեղի՞ց հայտնվեց» »:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ