20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի հարցում համաձայն եմ պարոն Արշակյանի հետ՝ ընտրողը ժողովուրդն է. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրագրող Մհեր Արշակյանը երեկ մի հոդված էր հրապարակել «Կոռուպցիան մեր ընտրությունն է» անվանումով:

Նյութի մեջ խոսվում է կոռուպցիան շարունակելու մասին: Կրկին հիշատակվում են նախկին իշխանությունների մասին:

Պետք է հասկանալ, որ կոռուպցիա առկա է բոլոր պետություններում: Չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի: Արդյո՞ք դա լավ է, իհարկե ոչ:

Խնդիրն այն է, որ իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր երկար տարիներ թմբկահարում էին կոռուպցիայի և տարածքների հանձնման մասին: Ոչմիթիզական հակակոռուպցիոներները պարզվեց գնում են հակառակ ճանապարհով:

Սկզբից Ալեքսանդր Սարգսյանի 50-ներ և կարմիր գծեր, որոնք պարզապես հերքվեցին:

Աղքատությունը երկրում աճում է, գնաճը հասել է ամենաբարձր կետերին և այսպես շարունակ…:

Այնուհետև Արցախի հարցը, որտեղ այս իշխանությունը ընդդիմություն եղած ժամանակ հող հանձնողին հողին հանձնելու պատրաստակամություն էր ցուցաբերում, իսկ այժմ հանձնում է մինչև վերջին հողակտորը:

Այս իշխանությունը սկսեց բաժանել լեգիտիմ կաշառք՝ պարգևավճարների տեսքով: Այս իշխանությունը սկսեց հիպերակտիվությամբ մեկ անձից գնումներ անել: Այս իշխանությունը սկսեց կառավարության նիստերին զեկուցվող հարցերի ճնշող մեծամասնությունը գաղտնիության մեջ պահել ու դեռ այսքանից հետո խոսվում է նախկինների մասին:

Լրագրող Արշակյանը միտումնավոր, կամ անկախ իրենից շարունակում է գործող իշխանության թեզերի շրջանառումը, այնինչ իրողության մեջ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունից առավել թալանչի թերևս չկա:

Մենք ապրում ենք միֆերի երկրում: Միֆական հզորություն, միֆական թասիբ, միֆական հզոր գեներալիտետ, միֆական ոչմիթիզականներ: Իսկ միգուցե սկսենք ձերբազատվե՞լ միֆերից ու սկսենք իրերը կոչել իրենց անուններով:

Թերևս մի հարցում համաձայն եմ պարոն Արշակյանի հետ՝ ընտրողը ժողովուրդն է….»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ