20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք ճիշտ ուղիով ենք գնում, մենք չենք թրքանալու, այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, խոսքս ուզում եմ ուղղել այն մարդկանց, ովքեր դիմադրության շարժման շրջանակներում կամ այլ եղանակներով պայքարել և պայքարում են հանուն Հայաստանի և Արցախի փրկության։ Արձանագրենք,որ շարժումը իր ճիշտ ուղիով է գնում և հաջողությունները անխուսափելի են լինելու։

 

«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Վստահեցնում եմ, որ մենք ճիշտ ուղիով ենք գնում, մենք մեր հայրենիքը չենք թողնում տալ թուրքին, դավադիրների ծրագիրը չի իրագործվում հենց այս պայքարի շնորհիվ։ Մենք չենք թրքանալու, մենք այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի։

Հայրենիքի համար պայքարը հավերժ է !!!»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ