19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում. «Հրապարակ»

Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող լինել «թեւեր»․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թեւեր… եթե ի հայտ գան թեւեր, ես կկտրեմ», այսօր իշխանական թիմում ոչ միայն բազմաթիվ թեւեր են ձեւավորվել, այլեւ դրանց միջեւ կատաղի պայքար է ընթանում։

Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձեւավորման հետ կապված եւ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Սիսիանում, օրինակ, իրար դեմ կատաղի պայքար են մղում ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Կարեն Համբարձումյանը, նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ իր հովանավորյալը դառնա համայնքապետ։ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի վրա, որը Կարեն Համբարձումյանի բարեկամն է, բայց համայնքում սիրված չէ։

ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել գործարար Արա Զաքարյանի կողմը, սակայն Համբարձումյանը հաղթել է, հակառակ թեւում Արսեն Ավագյանն ու Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանն են, որոնք բացահայտ հակաքարոզչություն են անում ՔՊ պաշտոնական թեկնածուի դեմ եւ ուզում են Զաքարյանն այլ ուժի ցուցակով առաջադրվի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ